00:00:00

Թուրքական տարրերի ակտիվացումը Ջավախքում նպաստում է տարածաշրջանի հայաթափմանը. Շիրակ Թորոսյան

22:39, 01 հոկտեմբեր 2019 Հասարակություն

Ջավախքից ահազանգում են, որ տարածաշրջանում հյուրանոցների անվան տակ գործում են ստվերային հասարակաց տներ, որոնց հաճախորդները բացառապես հարևան Թուրքիայի, Վրաստանին սահմանակից շրջանների բնակիչներն են։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Նա ընդգծեց, որ իր բարձրացրած հարցը, այն է՝ թուրքական տարրերի ակտիվացումը Ջավախքում, էապես նպաստում է տարածաշրջանի հայաթափմանը. «Դա ռազմավարական խնդիր է Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանային, աշխարհքաղաքական ընդհանուր շահերի տիրույթում»,-ասաց պատգամավորը՝ Հայաստանի և Վրաստանի իշխանություններին առաջարկելով երկկողմ օրակարգի մեջ ընդգրկել հարցը և շուտափույթ լուծում տալ դրան։ Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր