00:00:00

Բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը բերման է ենթարկվել կնոջը ծեծելու համար

03:39, 01 հոկտեմբեր 2019 Սպորտ

Հայկական արմատներով ամերիկացի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հայտնվել է ոստիկանությունում այն բանից հետո, ինչ ծեծել է կնոջը։ Այս մասին գրում է Armsport.am-ը` վկայակոչելով TMZ-ին։ Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Մարտիրոսյանը նախ լեզվակռվի մեջ է մտել կնոջ հետ, իսկ հետո դիմել է ձեռքերի օգնությանը։ Բռնցքամարտիկի հարվածների արդյունքով կնոջ քիթը կոտրվել է։ Չնայած դրան՝ կինը կարողացել է փախչել ու ոստիկանություն կանչել։ Նա բժիշկների օգնությանը չի դիմել, բայց բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի ոստիկանություն։ Հաջորդ առավոտյան Մարտիրոսյանին բերման են ենթարկել՝ մեղադրելով նրան ընտանեկան բռնության մեջ։ Նույն օրը հայազգի մարզիկին բաց են թողել 50 հազար դոլար գրավի դիմաց։ Մարտիրոսյանի վերջին մրցակիցը եղել է Գենադի Գոլովկինը, որը 2018 թվականի մայիսին հաղթել է Վանեսին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր