00:00:00

Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

21:17, 30 սեպտեմբեր 2019 Իրավական

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին  հայտնել է  Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյան։ Այսօր առավոտյան Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին  տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ ընթացիկ բուժզննում անցնելու համար։ Նախկին նախագահը մեղադրվում է 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, , ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում և բազմիցս է հայտարարել, թե ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Քոչարյանը կալանքի տակ է հունիսից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր