00:00:00

Թվով 6 ՋՕԸ-ներում հայտնաբերվել են 5.5 մլրդ դրամի խախտումներ. ՊՎԾ

15:35, 30 սեպտեմբեր 2019 Իրավական

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում ուսումնասիրություններ է իրականացրել թվով 6 ՋՕԸ-ներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը: «ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում ուսումնասիրություններ է իրականացրել թվով 6 ՋՕԸ-ներում: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 5.5 մլրդ դրամի խախտումներ: Կան հարուցված քրեական գործեր՝ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում: հ.գ. Հայաստանում կան ջրօգտագործողների 42 ընկերություններ (ՋՕԸ), ներկայումս գործում են թվով 15 ՋՕԸ-եր»,-ընդգծել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր