00:00:00

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

14:51, 30 սեպտեմբեր 2019 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՊԵԿ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանների բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Նշենք, որ պաշտպանական կողմը բողոքարկել էր Խաչատրյանին կալանավորելու որոշումը: Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի` Խաչատրյանը վճարել է պետությանը ենթադրաբար պատճառած վնասը, խոսքը 200 միլիոն դրամի մասին է: Խաչատրյանը, այսօրվա որոշման արդյունքում, կշարունակի մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր