00:00:00

«Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը դատապարտելի ու անընդունելի է երկու պատճառով». Ա. Ղազինյան

22:59, 28 սեպտեմբեր 2019 Իրավական

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը դատապարտելի ու անընդունելի է երկու պատճառով: Նախ ակցիայի մասնակիցները պետք է հաշվի առնեին, որ իրենց դիմաց կին է և ցուցաբերեին հայ տղամարդուն վայել հարգանք ու կոռեկտություն: Երկրորդը, դատավորի նկատմամբ պետք է ցուցաբերել բացառիկ հարգանք, և դա վերաբերվում է բոլորիս՝ պետության ղեկավարից մինչև փողոցի ակտիվիստներ: Միայն այսպես մեզ կհաջողվի ձևավորել հիրավի անկախ և հանրային մեծ վստահություն վայելող դատական համակարգ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր