00:00:00

Ձերբակալվել է քրեական հեղինակություն Զորիկ Շահվերդյանը. Forrights.am

02:22, 28 սեպտեմբեր 2019 Իրավական

Ալավերդիում սեպտեմբերի 26-ին օրը ցերեկով դանակահարություն է եղել և կրակոցներ են հնչել։ Բնակիչները ահազանգել են ոստիկանություն։ Այս մասին հայտնում է Forrights.am-ը: Մեր տեղեկություններով, միջադեպը առնչվում է Ալավերդի քաղաքում հեղինակություն վայելող Զորիկ Շահվերդյանի հետ։ Շահվերդյանը վիճաբանություն մեջ է մտել ոստիկանների հետ, որոնք կրակոցի վայրում տեղազննություն են իրականացրել։ Զորիկ Շահվերդյանը Թումանյանում ու Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն է։ «Կրակոց չի եղել, ուղղակի, նա ոստիկանին ծեծել է»,  — հայտնեց Ալավերդու մեր աղբյուրը։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանությունից։ Հասարակության հետ կապի և լրատվության վարչությունից Forrights.am-ի հարցին պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել Թումանյան համայնքում։ «Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ տեղի ունեցած դանակահարությունից հետո Սպանդարյան փողոցի 8 շենքի մոտ կրակում են բնակարանի վրա: Մեկնած օպերատիվ խմբին նշված հասցեի բնակիչը հաղորդում է տվել, որ ժ.16.45-ի սահմաններում, գտնվելով իրենց բնակարանում, շենքի հետնամասից լսել է մեկ կրակոցի ձայն, սակայն ոչ ոքի չի նկատել և կարծում է, որ այդ ձայնը հնարավոր է լինի կրակոց։ Դա  կարող է կապված լինել սեպտեմբերի 21-ին որդու օրեր առաջ վիճաբանության հետ։  Քաղաքացին նշել է նաև, որ ոչ ոքի վնաս չի պատճառվել, իրենց տանը ոչ մի առարկա չի վնասվել: Հանգամանքները պարզվում են», — փոխանցեցին ոստիկանությունից։ Հայտնեցին նաև, որ Թումանյանում տեղազննության ժամանակ ոստիկաններին է մոտեցել մի քաղաքացի և խանգարել է ոստիկանների գործողություններին։ «Քաղաքացին ձերբակալված է»։   Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր