00:00:00

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

23:22, 27 սեպտեմբեր 2019 Իրավական

Համացանցում լայն քննարկման առարկա է դարձել սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում ընդունված որոշումը, որը վերաբերվում է տրանսպորտային միջոցների հաշվառման և գրանցման կարգում փոփոխություններ կատարելուն։ ՀՀ ոստիկանությունից պարզաբանում են, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի ընթացքում ընդունված հիշյալ որոշման ուժի մեջ մտնելուց հետո ևս օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության, կարող են Հայաստանում անարգել ձեռք բերել տրանսպորտային միջոց, առանց որևէ կացության կարգավիճակ ստանալու տրանսպորտային միջոցը հանել ՀՀ գրանցումից և արտահանել՝ վարելու համար ստանալով տարանցիկ համարանիշ։ Ինչ վերաբերվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցները իրենց անվամբ Հայաստանում գրանցելուն, այնուհետև դրանք արտահանելուն, ապա հիշյալ որոշման ուժի մեջ մտնելուց հետո դա կարող է իրականացվել միայն ՀՀ-ում կացության համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր