00:00:00

Ծանրամարտի ԱԱ. Գոռ Մինասյանն աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

19:52, 27 սեպտեմբեր 2019 Սպորտ

Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի ԱԱ-ում գերծանր քաշային Գոռ Մինասյանը արծաթե մեդալ նվաճեց՝ երկամարտի 460 կգ արդյունքով: Հրում վարժությունում Մինասյանը ևս փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ 248 կգ արդյունքով: Երկամարտի արդյունքում բրոնզե մեդալին արժանացավ Ռուբեն Ալեքսանյանը՝ 437 կգ արդյունքով: Հիշեցնենք՝ Գոռ Մինասյանը պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ էր նվաճել՝ 212 կգ արդյունքով: Իսկ Ալեքսանյանը պոկում վարժությունում ցավալիորեն ձախողեց առաջին երկու մոտեցումներն ու միայն երրորդ փորձից կարողացավ գլխավերևում պահել 192 կգ կշռող ծանրաձողը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ, անգերազանցելի Լաշա Տալախաձեն՝ երկամարտի անհավանական 484 կգ արդյունքով: Նա աշխարհի 3 ռեկորդ սահմանեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր