00:00:00

Բացվել է «Արաբկիր պլյուս» բժշկական կենտրոնը

01:50, 27 սեպտեմբեր 2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Արաբկիր» բժշկական համալիրի նոր մասնաշենքի բացման արարողությանը: «Արաբկիր պլյուս» բժշկական կենտրոնում գործելու են մանկական և մեծահասակների բազմաթիվ ծառայություններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է կենտրոնում ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: Արա Բաբլոյանի խոսքով՝ մինչև 40 տարեկան հիվանդները կարող են այստեղ անցնել ինչպես ժամանակակից ախտորոշիչ հետազոտություններ, այնպես էլ էպիլեպսիայի վիրաբուժական բուժում, դրանից բացի, կգործի շնչառական բժշկության և ալերգոլոգիայի ծառայությունը, որը մեծ հնարավորություններ կստեղծի ալերգիկ հիվանդություններով, բրոնխիալ ասթմայով և այլ իմունաբանական և թոքաբանական խնդիրներով հիվանդների համար: Լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է կենտրոնի ստեղծումն ու նկատել, որ ի դեմս «Արաբկիր» բժշկական համալիրի, համայնքն ունի վստահելի գործընկեր: «Ինձ միշտ գոհացրել է բժշկական այս կենտրոնի պրոֆեսիոնալիզմը, մոտեցումը մարդկանց և շատ ուրախ եմ, որ այս ամենն ունի իր շարունակությունը և այսօր արդեն «Արաբկիր պլյուս» բժշկական կենտրոնն է բացվում՝ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Շատ եմ կարևորում նաև այն համագործակցությունը, որ ստեղծված է այս և մանկական բուժծառայություն մատուցող մեր համայնքային բժշկական կենտրոնի միջև: Իհարկե, կա առողջ մրցակցություն, բայց անհրաժեշտության դեպքում ձևավորված է նաև իրար օգնելու մշակույթը՝ մասնագիտական ու տեխնիկական աջակցության տեսանկյունից»,- նշել է քաղաքապետը: «Արաբկիր պլյուս» բժշկական կենտրոնում բացվելու է նաև նյարդաբանության և նյարդավիրաբուժության նոր բաժանմունք, որը կրելու է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի միջազգայնորեն ճանաչված նյարդավիրաբույժ, պրոֆ. Էդգար Հուսեփյանի անունը: Բաժանմունքը համալրվել է նորագույն սարքավորումներով, որոնք ձեռք են բերվել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ֆինանսական աջակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր