Ռազմավարական զորավարության շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը վերահսկելու նպատակով սեպտեմբերի 26-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Գարեգին Նժդեհի անվան զորամասում:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցվել է մարտական խնդիրների կատարման ընթացքը, ներկայացվել են գնդի պաշտպանության տեղամասում իրականացված մեծածավալ ինժեներական աշխատանքներն ու հետագա միջոցառումները:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մի շարք ցուցումներ է տվել մարտավարական իրադրության զարգացման, առաջիկա անելիքների, ինչպես նաև ստույգայցի ընթացքում արձանագրված որոշակի թերությունների շտկման վերաբերյալ: