00:00:00

Հոկտեմբերից ամեն օր ցույցեր ու քայլերթեր են լինելու. Ազատության հրապարակը «բրոնյա» են արել նաեւ գիշերային ժամերին

20:43, 26 սեպտեմբեր 2019

Հոկտեմբերից շուրջօրյա հանրահավաքներ են սպասվում: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ այս պահի տվյալներով հեկտեմբերի 1-ից մինչեւ 19-ը Ազատության հրապարակում հավաքներ է լինելու, իսկ հավաքից հետո երթ՝ Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով: Հավաքներն ու երթերը լինելու են հիմնականում երեկոյան ժամերին: Երեւանի քաղաքապետարանին ներկայացված իրազեկումներից տեղեկանում ենք, որ երթերի եւ հավաքների ժամանակացույց նաեւ նշված է ժամը 00.00-24.00 ընկած ժամանակահատվածը: Հանրային հավաքների եւ երթերի մասին Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է քաղաքացի Արմեն Լուսինյանը: Նա Շուշիի գումարտակի ազատամարտիկ է, Սասնա Ծռերի հետ փոխկապակցված անձ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր