00:00:00

Զորավարժության ընթացքում զրահատեխնիկայի փոխադրումն իրականացվել է անվտանգ և ժամանակին

20:14, 26 սեպտեմբեր 2019

ՀՀ զինված ուժերի ռազմավարական զորավարժության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի զրահատեխնիկան երկաթուղով փոխադրվել է զորավարժարան: ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժնի սպաների և զինվորական էշելոնների պաշտոնատար անձանց ներդաշնակ փոխգործակցության շնորհիվ զրահատեխնիկայի բարձումը, բեռնաթափումը և  փոխադրումը իրականացվել են անվտանգ և ժամանակին: Ինչպես տեղեկացրին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության շրջանակում իրականացնում են պարետային ծառայություն: Բոլոր կայազորներում ստեղծվել են հսկիչ, շարժական և կարգավորման կետեր՝ տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով: Ռազ­մա­վա­րա­կան զո­­րա­վար­­­­ժության շրջանակում 3-րդ զորամիավորումում իրականացվել են սպառա­զինու­թ­յան և ռազմական տեխնի­կա­յի տեղաբաշխման և քողարկման աշխատանքներ` ԱԹՍ-ներից և տեսադիտարկման համա­կար­գե­րից խուսափելու, հակառակորդին ապակողմնորոշելու նպատակով:  Հակառակորդի կողմից խոցե­լիու­թ­յունը նվազեցնելու համար լրակահավորվել են կրակա­յին դիրքերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր