00:00:00

Արդարադատության նախարարն ընդունել է ԵՄ պետվիրակության նորանշանակ ղեկավարին

11:27, 26 սեպտեմբեր 2019 Իրավական

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Նախարարը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և պատիվ համարել նման փորձառու գործընկերոջ հետ համագործակցելը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու առանցքային նշանակություն ունեցող՝ հակակոռուպցիոն և դատաիրավական  ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար և նշել, որ Հակակոռուպցիոն և Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունների նախագծերը պատրաստ են, առաջիկայում կհաստատվեն Կառավարության կողմից և կմտնեն գործնական փուլ: Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր