00:00:00

Վճռաբեկը մերժել է Քոչարյանի պաշտպանների դիմումը վարույթ ընդունել

17:19, 25 սեպտեմբեր 2019 Իրավական

Վճռաբեկ դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններիդիմումը վարույթ ընդունել։ Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանները վճռաբեկ ատյան էին դիմել՝ խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է դատական տեղեկատվական համակարգի կայքէջում։ Վերաքննիչ քրեական դատարանը, հիշեցնենք, բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները և նախկին նախագահին կրկին կալանավորելու որոշում կայացրել։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել կալանքից ազատ արձակել Քոչարյանին, իսկ մայիսի 20-ին էլ կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր