00:00:00

«Ի՞նչ եք արել երկրի համար, որ քննադատում եք ինձ»․ Անդրանիկ Կարապետյան

17:41, 24 սեպտեմբեր 2019 Սպորտ

Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության շրջանակներում տղամարդկանց 81 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Կարապետյանը, պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճելուց հետո, հրում վարժությունում 0 ստացավ և զրկվեց վարկանշային միավորներից։ Ավելի ուշ նա անդրադարձել է իրավիճակին․ «Ինձ քննադատողնե՛ր, քննադատում եք թե ինչո՞ւ եմ զրո ստանում, թե ինչո՞ւ եմ վատ մասնակցում։ Մի հատ դուք ինքներդ ձեզ հարց տվեք՝ ո՞վ եք դուք ու ինչ ե՞ք ձեզնից ներկայացնում։ Ի՞նչ եք արել երկրի համար, որ քննադատում եք ինձ։ Խորհուրդ կտամ, որ զբաղվեք ձեր գործով և աշխատեք պիտանի լինել ձեր երկրին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր