00:00:00

«Նախաձեռնության հիմքում քաղաքական շահեր չկան». Սուրեն Գրիգորյանը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին

12:19, 24 սեպտեմբեր 2019 Իրավական

«Եթե պրոցեսին նայում ենք այն տեսանկյունից, որ ԱԺ-ն է նախաձեռնում և դիմում ՍԴ, բնականաբար, այս իմաստով պրոցեսը կարող է դիտարկվել քաղաքական: Ինչպես Սահմանադրությունն է իրավաքաղական փաստաթուղթ, այնպես էլ պրոցեսն իր մեջ ունի քաղաքական կոմպոնենտ: Սակայն մենք հակադարձում ենք, որ պրոցեսը քաղաքական չէ, ավելի ճիշտ՝ քաղաքականացված չէ: Նախաձեռնության հիմքում դրված չեն քաղաքական շահեր»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ: Ըստ Ս.Գրիգորյանի՝ Հ. Թովմասյանի կողմից թույլ են տրված կարգապահական խախտումներ՝ 4 հիմքերով: Դրանցից առաջինը Հ. Թովմասյանի՝ Ռ. Քոչարյանի հետ փոխկապակցված հարաբերություններ ունենալն է: ՍԴ նախագահը ՀՀԿ-ն անդամ է եղել, միշտ սատարել է կուսակցությանը: 2-րդ հիմքը Հ. Թովմասյանի և Ռ. Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի միջև քավոր-սանիկային հարաբերություններն են:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր