00:00:00

Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը աշխարհի չեմպիոն

23:58, 23 սեպտեմբեր 2019 Սպորտ

Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ էին դուրս եկել երկու հայ ծանրորդներ: 89 կգ քաշայինների կարգում մեդալների համար պայքարում էին Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: A խմբում հայտավորված էր 11 ծանրորդ: Պոկում վարժությունից հետո 167 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը չորրորդն էր: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ սանձել է 204 կգ կշռող ծանրաձողը, ապա 208 կգ կշռող ծանրաձողը: Վերջին մոտեցման անհրաժեշտություն այլևս չի եղել, այս արդյունքը բավարար է եղել թե՛ փոքր ոսկե մեդալ, թե՛ աշխարհի չեմպիոն դառնալու համար: Երկամարտում Հակոբ Մկրտչյանի արդյունքը 375 կիլոգրամ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր