00:00:00

Ժամկետային զինծառայող Վ. Խաչատրյանը վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով. ՔԿ

22:39, 23 սեպտեմբեր 2019 Իրավական

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վահեի Խաչատրյանի վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: «22.09.2019թ.՝ ժամը 03:35-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վահեի Խաչատրյանի՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Հ. Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր