00:00:00

Տրդատ Սարգսյանը հերքում է իր մասնակցությունը Եղեգնաձորում զինվորականին ծեծելու միջադեպին

15:37, 21 սեպտեմբեր 2019 Իրավական

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հերքում է իր մասնակցությունը Եղեգնաձորում զինվորականին ծեծելու միջադեպին: Այս մասին նա նշեց այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում: «Մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են` ինչպես եմ ես մեքենան կայանում ժամը տասի կողմերը եւ բարձրանում տուն»,-ասաց նա: Տրդատ Սարգսյանն ասաց, որ իր տեղեկություններով վիճաբանության պատճառն այն է եղել, որ իր օգնականը բակում հանդիպել է հայհոյախառն զրուցող սպաների եւ, հավանաբար, փորձել է հանգստացնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր