00:00:00

Միրզոյանը չբացահայտեց ԼՂ-ում դատապարտվածների հետ հայ գերիների փոխանակման վերաբերյալ իր դիրքորոշումը

12:45, 21 սեպտեմբեր 2019

ՀՀ ԱԺ նախագահը չբացահայտեց իր դիրքորոշումը կապված Ադրբեջանի առաջարկի հետ՝ փոխանակել Արցախում դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտին ՀՀ երկու քաղաքացու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Միրզոյանը նշեց, որ ինքն իր դիրքորոշումը հայտնել է և՛ Հայաստանի, և՛ Արցախի Անվտանգության խորհուրդների նիստերում: Անդրադառնալով՝ Երևանից և Ստեփանակերտից տարբեր կարծիքներ հնչելու վերաբերյալ հարցին, ԱԺ նախագահը նշեց. «Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների տարբեր անդամներն այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնել: Իհարկե, ես այժմ չեմ բացահայտելու իմ դիրքորոշումը»,- նշեց Միրզոյանը: Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, թե պատրաստ է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին, Ստեփանակերտում գտնվող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին այս մասին գրություն է ուղարկել համապատասխան միջազգային կառույցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր