00:00:00

Ես կարծում եմ, որ ոչ միայն ես եմ հետողական լինելու, այլեւ կառավարության բոլոր անդամները. նախարարը՝ ծեծկռտուքից

12:16, 21 սեպտեմբեր 2019

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վայոց Ձորում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքին: Հարցին, թե հետեւողական լինելո՞ւ եք, որ կոծկումներ չլինեն, նա արձագանքեց. «Անգամ փոքր կասկած թող չլինի: Ես կարծում եմ, որ ոչ միայն ես եմ հետողական լինելու, այլեւ կառավարության բոլոր անդամները: Ռազմական ոստիկանությունը քաղաքացիական ոստիկանության հետ միասին օպերատիվ հետախուզական աշխատանքներն իրականացնում է՝ ամեն ինչ ազնիվ ու արդար եղանակով: Մեղավորներն իրենց պատիժը կստանան»,-ասաց նա: Նշենք, որ  Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր