00:00:00

Մայր Հայաստանում վերականգնվեց հայ ժողովրդի գերագույն արժեքը՝ Անկախությունը. Ֆելիքս Ցոլակյան

11:10, 21 սեպտեմբեր 2019

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայ ժողովրդին ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ հայ ժողովրդի, թերևս, ամենակարևոր տոներից մեկի՝ Անկախության օրվա առթիվ: 28 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը միասնական որոշում կայացրեց՝ հանրապետական հանրաքվեին քվեարկելով Հայաստանի Հանրապետության անկախության օգտին: Մի քանի դարյա ընդմիջումից հետո, միասնական պայքարի շնորհիվ՝ ի կատար ածվեց մեր ժողովրդի դարավոր երազանքը: Մեր Հայրենիքում՝ Մայր Հայաստանում, վերականգնվեց հայ ժողովրդի գերագույն արժեքը՝ Անկախությունը: Անկախությունը մեր ազգի հարատևման, անվտանգության ապահովման, զարգացման ու բարեկեցիկ կյանքի կերտման անկյունաքարային գրավականն է, որին յուրաքանչյուրս մեր տեղում պարտավոր ենք հոգատարությամբ ու սրտացավորեն վերաբերվել: Հարգելի՛ հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս հույժ կարևոր օրվա կապակցությամբ: Արևշատություն և բարեկեցություն եմ մաղթում Ձեզ ու ձեր ընտանիքներին: Կեցցե՛ կայացած և անկախ Հայաստանի Հանրապետությունը: Խիղճ և խաղաղություն բոլորիս»,- գրել է ԱԻ նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր