00:00:00

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ամերիկահայ գործարար, բարերար Ջորջ Բաղումյանին

10:56, 21 սեպտեմբեր 2019

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 20-ի երեկոյան հյուրընկալել է ամերիկահայ բարերար, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի բարեկամ Ջորջ Բաղումյանը։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ‹‹Իմ քայլը›› հիմնադրամին աջակցելու և մասնավորապես ‹‹Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին›› տրամադրած նվիրատվության համար։ Ամերիկահայ գործարարը շեշտել է, որ Հայաստանը պետք է հաջողի և այդ հարցում աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը պետք է համախմբվեն։‹‹Դա ժամանակի խնդիր է, ինչքան տարբեր ոլորտներում հաջողության հասած հայերը համախմբվեն, այդքան արագ երկիրը կհասնի հաջողությունը››,- ասել է գործարարը։ ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ծրագրերից մեկն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց վերականգնմանը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»։ Ծրագիրը, առողջության վերականգնումից զատ, կարևորում է զինհաշմանդամների և վիրավոր զինվորների սոցիալական ինտեգրումը՝ կրթության և հմտությունների ուսուցանման միջոցով։ Ծրագրի իրականացման համար «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» հատկացվել է 194,800,000 ՀՀ դրամ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր