00:00:00

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին

23:25, 20 սեպտեմբեր 2019

Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին դիրքեր է ճանապարհել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը։ «Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն իր ելույթում նշեց, որ իր և զորմասում գտնվող յուրաքանչյուրի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է մասնակցել հանդիսավոր արարողությանը։ «Ձեր անձնվիրությունը, կարգապահությունն ու սահմանն անառիկ պահելը ձեզանով հպարտանալու հիմքն են», - ընդգծեց Արման Սարգսյանը՝ ամփոփելով։ Արման Սարգսյանի ելույթին հաջորդեց օրհնության կարգն ու հրապարակային երդումը։ Այնուհետև սահմանապահ ոստիկանները քայլերթ արեցին ու մեկնեցին դիրքեր՝ գործընկերներին փոխարինելու»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր