00:00:00

«Եթե Վանեցյանը մուտք գործի քաղաքական դաշտ, Փաշինյանի համար դա կարող է վտանգավոր լինել»

22:44, 20 սեպտեմբեր 2019

Ինչպես հայտնել ենք, լուրեր են շրջանառվում այն մասին, Արթուր Վանեցյանը  առաջիկայում կդառնա Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տնօրեն։ Այնուամենայնիվ, մամուլը շարունակում է գրել այն մասին, որ ամենայն հավանականությամբ, առաջիկայում Արթուր Վանեցյանը կարող է մուտք գործել ակտիվ քաղաքականություն։ Անդրադառբալով վերոնշյալ թեմային՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց՝ Վանեցյանի դիմումը քաղաքական դիմում էր։ Այդ դիմումով նա փակեց ԱԱծ-ում աշխատելու ժամանակահատվածը, և տեսականորեն չի բացառվում, որ  բացեց քաղաքականություն մտնելու ժամակահատվածը։   «Դա կարող է վարչապետ Փաշինյանի համար վտանգավոր լինեն, քանի որ եթե այժմ իրեն մրցակից այլընտրանքային ուժը երկրորդ նախագահի շուրջ համախմբված ուժերն են, բայց դա առաջընթաց ապահովող այլընտրանք չէ, իսկ Վանեցյանը կլինի առաջընթաց ապահովող այլընրնանք։ Կան զանգվախներ, որոնք որքան էլ դժգոհ լինեն  վարչապետ Փաշինյանից,  երկրորդ նախագահի կողմը չէին գգնա,  իսկ ԱԱԾ  նախկին տնօրենի հետ միավորման կգնան»․ -  նշեց արմեն Բադալյանը։ Հարցին՝ այս իշխանությունը կպաշտոնավարի՞ այնքան, որ օրենքով սահմանված 5 տարին լրանա, քաղտոխնոլոգը պատասխանեց․ «Ենթադրում եմ, որ ոչ, քանի որ  արտաքին ուժերին ձեռնտու չէ, որ ՀՀ-ն ղեկավարի մի գործծիչ, որը կարող է անսպասելի գործընթացներ իրականացնել։ Մի՛ մոռացեք, որ ՀՀ-ն գտնվում է Հարավային Կովկասում, որը սահմանակից է Իրանին, ԱՄՆ-Իրան լարված այս ժամակահատվածում ունենք Ղարաբաղի խնդիր, այստեղ ՌԴ-ն իր ազդեցությունն ունի ԵՄ-ն էլ է փորձում ինչ-որ ազդեցություն ունենալ, այսինքն՝ տարվեր շահագրգիռ կողմեր կան, որոնք այստեղ ազդեցություն ունեն, և իրենց համար ցանկալի է, որ ՀՀ-ն ունենա կանխատեսելի ղեկավար։ Կարևոր չէ, Հայաստանի ղեկավարը կլինի ռուսամետ,  թե  հակառուս-ազգայնական․ կարևորը՝ լինի կանխատեսելի, իսկ Հայաստանի վարչապետը կանխատեսելի չէ», -  եզրափակեց քաղտեխնոլոգը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր