00:00:00

Արմեն Սարգսյանը հանդիպել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ

22:06, 20 սեպտեմբեր 2019

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին,  հյուրընկալել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, եւ երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Նախագահն ընդգծել է, որ քաջալերում է փոխգործակցության խորացումը ոչ միայն պաշտպանական եւ ռազմական, այլեւ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակույթի: Նախարար Էլիաս Բու Սաաբը համակարծիք է եղել, որ երկու երկրները տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն եւ այնպիսի կապող կամուրջ, ինչպիսին լիբանանահայ համայնքն է: Նա նշել է, որ լիբանանահայ շատ ընկերներ ունի, եւ Հայաստանն ու հայկական մշակույթը հարազատ են իրեն: Զրուցակիցներն ընդգծել են լիբանանահայ համայնքի առանձնահատուկ դերը՝ համակարծիք լինելով, որ նրա ներկայությունը ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության խորացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր