00:00:00

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով հասան ԱԱԾ

23:48, 20 սեպտեմբեր 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով հասան Ազգային անվտանգության ծառայության շենք։ «Ռոբերտ Քոչարյանը շուտով լինելու է ազատության մեջ։ Եկել ենք ողջունենք մեր նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,–նշեց աջակիցներից մեկը։ «Մենք այստեղ չենք եկել, որ աջակցենք Քոչարյանին, Էդ Քոչարյանն է մեզ աջակցում, էդ կալանավորված Քոչարյանն է աջակցում մեր պետությանը, Քոչարյանն ինքը նշեց, որ եթե նույնիսկ  մի խումբ բախտախնդիրներ փորձում են մեղադրյալի աթոռին նստեցնել պետականակերտ գեներալներին, ազգի հերոսներին, ապա չի հաջողվելու, նա ազատազրկման մեջ ավելի հզոր է, քան Նիկոլը վարչապետի աթոռին նստած»,– նշեց Քոչարյանի աջակիցներից Վահե Եփրիկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր