00:00:00

Բաբկեն Սեդրակյանը զենքով չի պարգևատրվել, համակարգից էլ դուրս է եկել սեփական դիմումի համաձայն

23:12, 20 սեպտեմբեր 2019

ՀՀ Ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության (7-րդ) վարչության պետ Բաբկեն Սեդրակյանը ոտիկանության արդեն նախկին պետ Վալերիյ Օսիպյանի կողմից զենքով չի պարգևատրվել: Նշենք, որ այս մասին գրել էր Armdayli.am-ը հղում անելով իր աղբյուրներին: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ լրատվամիջոցի հրապարակած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է նույն լրատվամիջոցի հրապակած մեկ այլ տեղեկության, թե Բաբկեն Սեդրակյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ապա տեղեկացնենք, որ Սեդրակյանը պաշտոնը լքել է նույն այն օրը, երբ ոստիկանության պետի պաշտոնից ազատվեց Վալերիյ Օսիպյանը: Բաբկեն Սեդրակյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն, անցնելով՝թոշակի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր