00:00:00

Կադաստրի կոմիտեի 41 գրասենյակներից 21-ն այսօր մինչև 18։00-ն կաշխատի

17:59, 20 սեպտեմբեր 2019

Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ չնայած նախատոնական օրերին աշխատանքային օրը մեկ ժամ շուտ ավարտելու իրավունքին, Կադաստրի կոմիտեի 41 գրասենյակներից 21-ն այսօր կաշխատի ինչպես աշխատանքային սովորական օրերին՝ մինչև ժամը18։00-ը։ Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մինչև 18։00-ն կաշխատեն Երևանի բոլոր գրասենյակները՝ «Արաբկիր»,«Կենտրոն» և «Շենգավիթ», իսկ մարզերում՝ «Աշտարակ», «Վաղարշապատ», «Արմավիր», «Արտաշատ», «Մասիս», «Մարտունի», «Գավառ», «Սևան», «Վանաձոր», «Աբովյան», «Հրազդան», «Եղվարդ», «Գյումրի»,«Արթիկ», «Կապան», «Գորիս», «Եղեգնաձոր» և «Իջևան» գրասենյակները։ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով՝ աշխատակիցները կփոխատուցվեն հավելյալ մեկ ժամ աշխատանքի համար։ Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի օրը չի աշխատի Երևանի «Արաբկիր» գրասենյակը, որը վերջին ավելի քան կես տարում աշխատում է նաև շաբաթ օրերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր