00:00:00

«Լավ չէ, որ վարչապետի գրառումները չեք կարդում». Մանե Թանդիլյանը՝ Դավիթ Անանյանին

17:50, 20 սեպտեմբեր 2019

«Դեռ սեպտեմբերի 7-ին վարչապետն այդ մասին գրառում էր կատարել և նշել էր, որ նման ընկերությունների թիվը 9 հազար է: Դուք այստեղ միանգամայն այլ թիվ նշեցիք: Ինպե՞ս կմեկնաբանեք այս տարբերությունը»,- սեպտեմբերի 20-ին ԱԺ նիստում «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: ՊԵԿ նախագահն ի պատասխան նշեց. «Վարչապետի հայտարարության մեջ երևի թյուրըմբռնում կա: Այն պահին, երբ մենք քննարկում էինք, ընդդհանրապես հին և նոր դեբետների գծով հարկ վճարողների քանակն այդ պահի դրությամբ 9072 էր, որից 2835-ը՝ հին դեբետ: Այդպիսի մանրամասն չկար վարչապետի գրառման մեջ, դրա համար Ձեզ մոտ կարող էր այդպիսի շփոթ առաջանալ»,- նշեց ՊԵԿ նախագահը: Մ. Թանդիլյանն էլ նկատեց, թե՝ «լավ չէ, որ վարչապետի գրառումները չեք կարդում»: Դ. Անանյանն արձագանքելով՝ ասաց. «Որտեղի՞ց գիտեք՝ ընթերցում եմ, թե՞ ոչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր