00:00:00

Նախագահը պարգեւատրել է մի շարք անձանց

12:32, 20 սեպտեմբեր 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել պետական պարգեւներով պարգեւատրելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ Էդուարդ Զոհրաբի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ 1-ին ջութակահար, գեղարվեստական ղեկավար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Ալեքսանդր Սուրենի ԿՈՍԵՄՅԱՆԻՆ ալտահար Մովսես Խորենացու մեդալով՝ Սյուզի Սամվելի ԵՐԻՑՅԱՆԻՆ 2-րդ ջութակահար Երախտագիտության մեդալով՝ Սամվել Անուշավանի ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ քառյակի տնօրեն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր