00:00:00

«Այս մասշտաբի չենք ունեցել». սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ-ում ռազմավարական զորավարժություններ կլինեն

14:24, 19 սեպտեմբեր 2019

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացնել ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ: Հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ ռազմավարական զորավարժությունների նպատակն է՝ որոշել պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունը և ունակությունը՝ պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար անհրաժեշտ պահեստազորայիններով ու տրանսպորտային միջոցներով ապահովելու գործընթացում: «Այս մասշտաբի զորավարժություն չենք ունեցել, բայց ամենակարեւորը, որ մեր միջազգային պարտավորությունների շրջանակում է՝ թվաքանակներիեւ ներգրավվող միջոցների առումով>>,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր