00:00:00

Կառավարությունը Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով 9,4 մլն հազար դրամ հատկացրեց

14:15, 19 սեպտեմբեր 2019

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Բենիամինի Սեխլիյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 9 մլն 436.8 հազար դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրեց, որ դեպքը տեղի է ունեցել 2016-ի ապրիլի 5-ին, Թալիշում: Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման պայմանագրային ավագ սերժանտ Հայկ Սեխլիյանը ստացել է ականապայթյունային ողնաշար-ողնուղեղային վիրավորում: «Գումարը ներառում է ստացիոնար բուժման եւ կեցության ծախսերը, ճանապարհածախսը: Կա մասնագիտական եզրակացություն, որ Հայկ Սեխլիյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ»,-ասաց Տոնոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս հարցը քննարկել են բավականին երկար ու մանրամասն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր