00:00:00

Նոր արձանագրությունը երեխաներին հնարավորություն կտա բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ

15:53, 19 սեպտեմբեր 2019

Հայաստանի կառավարությունը նիստում հավանություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» Կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը: Արձանագրության կարեւորությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս Երեխաների իրավունքների կոմիտեին իրականացնելու մի շարք գործառույթներ, որոնք ուղղված են ամրապնդելու եւ լրացնելու այդպիսի ազգային մեխանիզմները, ինչպես նաեւ ընդլայնելու Կոնվենցիայի եւ համապատասխան դեպքերում դրա՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին» եւ Կոնվենցիային կից՝ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կիրարկումը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրության ստորագրումը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր