00:00:00

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է 32 հարց

15:12, 19 սեպտեմբեր 2019

Քիչ առաջ մեկնարկեց գործադիրի   հերթական նիստը։ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է 32 հարց։ Կառավարությունն այսօր կքննարկի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին որոշման նախագծերը: Կներկայացվի «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար` Էդուարդ Աղաջանյանը կներկայացնի նախագիծ, որի 2, 3, 4, կետերը կլինեն գաղտնի: Նախագծով նախատեսվում է կատարել պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորում, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերում, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թվականի 9 ամսում հատկացնել 291,687.4 հազ. դրամ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր