00:00:00

«Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա». Նիկոլ Փաշինյան

03:36, 19 սեպտեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են և իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել: Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է և նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների և այս կարգի այլ տարրերի ետևից: Ինչպես նաև Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը և ՊԵԿ քննչական վարչությունը: Կոռուպցիայի և հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու: Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր