00:00:00

«Եթե Փաշինյանը շարունակի այս կերպ ղեկավարել երկիրը, չի բացառվում, որ առաջիկա ընտրությունները լինեն ոչ թե հերթական, այլ արտահերթ»

22:25, 18 սեպտեմբեր 2019

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի բացառում, որ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում կարող է ակտիվ քաղաքանություն մուտք գործել։ Նրա խոսքով՝ այս իշխանության օրոք Վանեցյանը ձեռք բերեց բարձր վարկանիշ․ դրա մասին վկայում են բազմաթիվ հարցումների արդյունքներ։ «Պարոն Փաշինյանի աշխատանքի 1,5 տարվա ընթացքում Օսիպյանը, Տոնոյանը ու Վանեցյանը բավական բարձր ռեյտիգ են ունեցել․ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Վանեցյանը կարող է մտնել ակտիվ քաղաքականություն, կուսակցություն հիմնել։ Նրա կողմակիցները կարող են լինել նրանք, որոնք չեն ցանկանում համագործակցել նախորդ իշխանությունների հետ ու միաժամանակ դժհոգ են Փաշինյանի աշխատանքից», - նշեց Գագիկ Համբարյանը։ Նրա խոսքով՝ լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը կարոսանար գոնե մեկ տարի մեր երկիրը ղեկավարել անցնցում, մինչդեռ անցնող 1,5 տարին ցույց տվեց, որ Փաշինյանը բավական հախուռ է, ուստի իրադարձությունները կարող են անսպասելի ընթացք ստանալ։ «Եվ ուժային կառույցների այս ղեկավարների հրաժարականները այս մասին էին խոսում։ Հայաստանի պես ոչ մի երկրում ուժային կառույցների ղեկավարները հաճախակի չեն փոխվում։ Նման բաները սթրես են ուժային բլոկի համար։ Այս 1,5 տարին ցույց տվեց՝ այդ ուժային բլոկների ղեկավարների հետ Փաշինյանը չկարողացավ լեզու գտնել, ավելին՝ նրանք Վանեցյանին բացահայտ կասկածում են նախորդ իշխանությունների հետ ինչ-որ կապեր ունենալու մեջ», - ասաց Գագիկ Համբարյանը։ Նա ընդգծեց՝ Հայաստանում հաճախ են մանր ու միջին ֆորսմաժորային իրավիճակներ լինում։ «Եթե Փաշինյանը շարունակի այս կերպ ղեկավարել երկիրը, չի բացառվում, որ առաջիկա ընտրությունները լինեն ոչ թե հերթական, այլ արտահերթ, և դա կարող է լիել նաև ներիշխանական խմորումների արդյունքում», - նշեց քաղաքագետը։ Գագիկ Համբարյանի խոսքով՝ Փաշինյանը խնդիրներ ունի ոստիկանության ու ԱԱԾ-ի հետ, թեև հասարակությունը այդ մանրամասները կարող է չնկատել, այնուամենայնիվ, այս ոլորտում փորձ ունեցող մեկնաբանների կարծիքները, ըստ Համբարյանի, դարձյալ ասվածի մասին են վկայում։ Քաղաքագետի խոսքով՝ իշխող կուսակցության ներսում ոմանք բուռն հրճվանք ապրեցին Վանեցյանի հրաժարականից հետո։ «Խոսքը հիմնականում այսպես ասած՝ սորոսական թևի մասին է, և այս թևի ներկայացուցիչներից ոմանք ոչ միայն իրենց հրճվանքն էին հայտվում Վանեցյանի հրաժարականից հետո, այլև նրան դավաճանության մեջ էին մեղադրում, անձնական վիրավորանքներ էին տալիս․ սոցցանցերը լեփ-լեցուն են նման մեկնաբանություններով», - նշեց Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով՝ իշխող քաղաքական ուժի ներսում թիմային պայքար կա, որը «բարդակ» է հիշեցնում, իսկ դրա հետևանքները կարող են շատ ծանր լինել, քանի որ երկրի լիդերի, իշխող կուսակցության լիդերի խնդիրն է իր թիմի տարբեր թևերի ներկայացուցիչների միջև բալանս պահպանել, բայց նկատելի է, որ սորոսական թիմն այժմ իրեն հաղթանակած է զգում։ «Փաշինյանի թիմում այժմ խայտառակ աջապսանդալ վիճակ է։ Այդ թիմը թույլ է։ Ես աննորմալ եմ համարում, որ պարոն Փաշինյանի մամուլի խոսնակը Վանեցյանին մեղադրում է այսպես կոչված՝ հակահեղափոխականների հետ համագործակցելու մեջ, իսկ օրինակ՝ Հրազդանի քաղաքապետը՝ պարոն Միքայելյանը, իր ափսոսանքն է հայտնում՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի հետ կապված։ Նմանատիպ բաները կարող են պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել, Փաշինյանի քաղաքական թիմը կարող է ամբողջությամբ փլուզվել․ դա էլ կարող է արտահերթ խորհրդարաական ընտրության պարտճառ դառնալ, իսկ արտահերթ ընտրության երրորդ պարտճառը կարող է լինել արտաքին ուժերի ազդեցությունը», - եզրափակեց քաղաքագետը։ Հասմիկ Բալեյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր