00:00:00

Դատական համակարգում սպասվում են մի շարք փոփոխություններ

01:56, 19 սեպտեմբեր 2019

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ սեպտեմբերի 18-ի հանդիպմանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը խոստացավ, որ դատական համակարգում իրականացվելու են մի շարք կարևոր փոփոխություններ։ Առաջին հերթին ապահովվելու է աշխատանքի թափանցիկություն։
«Այսուհետ որևէ խնդիր չի լուծվելու դռնփակ կամ գաղտնի ռեժիմով, եթե այն օրենքով նախատեսված չէ դռնփակ իրականացնել»,- ասաց նա: Վարդազարյանի խոսքով՝ երկրորդ փոփոխությունը լինելու է այն, որ դատական համակարգում առկա համակարգչային տեխնիկան ամբողջությամբ վերազինվելու է: «Այդ գործընթացի համար գումար է հատկացվել, մրցույթը հայտարարված է, և մինչև տարվա վերջ դրանք փոխված կլինեն»,- նշեց Վարդազարյանը: Երրորդ փոփոխությունն էլ այն է, որ դատավորներին, ովքեր ունեն սեփական ավտոմեքենաներ, ըստ ցանկության կտրամադրվեն դատական համակարգի պետհամարանիշներ: «Պետհամարանիշների տրամադրման դեպքում քաղաքացիները կճանաչեն դատավորներին և կփոխեն իրենց վերաբերմունքն այդ մեքենայի նկատմամբ: Այս քայլով նրանք նաև հսկողության տակ կլինեն՝ ճանապարհային երթևեկության խախտման դեպքում, որևէ գիշերային ակումբի կամ խաղատան մոտ հայտնվելով կթիրախավորվեն»,- ասաց ԲԴԽ նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր