00:00:00

Էդուարդ Աղաջանյան. Երկու պաշտոնյաների գործունեությունը վարչապետին չի գոհացրել

01:33, 19 սեպտեմբեր 2019

  «Հայտնի պաշտոնանկությունները եղել են  վարչապետի որոշմամբ, վարչապետի որոշմամբ նրանք հեռացվել են պաշտոններից»,-իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Հարցին, թե  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու պատճառները որո՞նք են, նա ընդգծեց. «Երկու պաշտոնյաների գործունեությունը վարչապետին չի գոհացրել, չի բավարարել։ Նրանք  չենք գոհացրել, բավարարել վարչապետին իրենց գործառույթների  շրջանակներում, իրենց պաշտոնում։ Երբ վարչապետը որոշել է Օսիպյանին իր խորհրդական նշանակել, վստահաբար գտել է, որ այդ կարգավիճակում օգտակար կլինի»։ Է. Աղաջանյանը նշեց, որ այլ պաշտոնանկությունների հարց չի քննարկվել, նաև՝ այս պահին դեռ որոշում չկա, թե ովքեր են նշանակվելու այդ պաշտոններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր