00:00:00

Չեմ կարող ասել, թե ինչն է հիմք հանդիսացել մի պաշտոնը մեկ այլ պաշտոնով փոխարինելը. Մակունցը՝ Օսիպյանի մասին

00:16, 19 սեպտեմբեր 2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները բնականոն է համարում: «Դրանք համարում եմ բնականոն գործընթացներ, իսկ թե ինչն է հիմք հանդիսացել, որ մի պաշտոնը մեկ այլ պաշտոնով փոխարինվի, չեմ կարող ասել: Ամեն դեպքում, պաշտոնները հավերժ չեն», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մակունցը՝ ՔՊ նիստից առաջ:
Թե ինչ հարցեր են քննարկվելու նիստում՝ Մակունցը չմանրամասնեց:
«Չեմ կարող ասել՝ ինչ ենք քննարկելու, որովհետև սահմանված օրակարգ չկա», - ասաց նա: Ճշտող հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերն այն մասին, որ ոստիկանապետ է նշանակվելու Վիլեն Գաբրիելյանը՝ Մակունցն ասաց. «Այդ տեղեկության մասին իրազեկվել եմ մամուլից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր