00:00:00

Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք

17:05, 18 սեպտեմբեր 2019

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ 4 գնացք կաշխատի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Այսպիսի միջոցառում Գյումրի քաղաքում չի եղել երկրաշարժից հետո: Սա աննախադեպ միջոցառում է լինելու, քանի որ մոտ 15000 այցելուի ենք սպասում: Այդ օրը 4 գնացք է աշխատելու: Գնացքները Երևանից շարժվելու են ժամը 07:55-ին, 9:15-ին, 9:55-ին և 12:00-ին, և հետ են վերադառնալու ժամը 20:25-ին, 21:40-ին, 22:40-ին և 24:00-ին»,- նշեց քաղաքապետը: Սամվել Բալասանյանը հավելեց, որ Գյումրու հյուրանոցներում արդեն բոլոր տեղերն ամրագրված են այդ օրվա համար, սակայն բնակիչների կողմից ևս անհատական տներ են տրամադրվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր