00:00:00

Սուրեն Պապիկյանը Վիեննայում մասնակցել է ԱԷՄԳ 63-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի տաղավարի բացմանը

13:48, 18 սեպտեմբեր 2019

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վիեննայում մասնակցել է  սեպտեմբերի  15-18-ն  անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովի շրջանակում Հայաստանի տաղավարի բացման արարողությանը։ Նախարարությունից հայտնում են, որ տաղավարում ներկայացվել են  ատոմակայանների անվտանգության բարձրացման ուղղությամբ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի ծրագրային մշակումները։ Նախարար Պապիկյանը կարճատեւ զրույց է ունեցել   ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ալ. Լիխաչովը սեպտեմբերին կայցելի Հայաստան։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱԷԿ-ի  շահագործման ժամկետի երկարացման ընթացքը, ինչպես նաեւ նախանշել «Ռոսատոմ» կորպորացիայի հետ առաջիկա տարիների համագործակցության ուղղությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր