00:00:00

Մուսա Եվլոևը խոստովանել է, որ երկար է սպասել Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին

18:16, 17 սեպտեմբեր 2019 Սպորտ

Ռուսաստանցի Մուսա Եվլոևը հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո խոստովանել է, որ երկար էր սպասել Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին:
«Աշխարհի առաջնությանը մոտեցել էի լավագույն մարզավիճակում և շատ եմ ցավում, որ չանցկացրի եզրափակիչ գոտեմարտը: Երկար էի պատրաստվել ու սպասում էի Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին: Մինչև վերջին պահը չգիտեի, որ նա հրաժարվելու է եզրափակիչի մասնակցությունից:  Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Արթուրին»,- նշել է Եվլոևը:
Ռուսաստանցի ըմբիշը նաև ասել է, որ  Օլիմպիական խաղերի ուղեգիրն արդեն նվաճել է, սակայն Ռուսաստանում կա լուրջ մրցակցություն և պետք է նախ հաղթահարել այդ փուլը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր