00:00:00

2019 թվականի 7 ամիսների տվյալներով՝ ՀՀ-ում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6,8 տոկոս. վարչրապետ

17:32, 16 սեպտեմբեր 2019

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում  ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Ասուլիսի սկզբում վարչապետը նշեց, որ սկզբում ներկայացնելու է 100 փաստ նոր Հայաստանի մասին. այն անվանեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին 2»: Ավելի վաղ, Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նախկինում խոստացել էր, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում: «Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր եւ միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում եւ այս տարի եւս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր»,- գրել էր Փաշինյանը: Փաշինյանը նշեց՝ 100 փաստ ներկայացնելը արդյունավետ տարբերակ է՝ հանրությանը ներկայացնելու, թե գործող իշխանությունն ինչ  աշխատանք է կատարել: «2019 թվականի 7 մամիսների տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝  ՀՀ-ում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6,8 տոկոս, արդյունավերությունն աճել է  8,4 տոկոսով, շիրանարությունը՝ 4,5 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝8,9 տոկոսով, ծառայությունհները՝ 15,2 տեկոսով, միջին աշխատավարձը՝ 5,9 տոկոսով», -  հայտարարեց վարչապետը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր