00:00:00

Մխիթարյանը նորամուտի խաղում գոլ խփեց, իսկ «Ռոմա»-ն հաղթեց

03:04, 16 սեպտեմբեր 2019 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ «Ռոմա»-ի կազմում՝ միաժամանակ դառնալով առաջին հայաստանցի ֆուտբոլիստն, ով աչքի է ընկել Սերիա Ա-ում: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Սասուոլո»-ին: Առաջին խաղակեսում «Ռոմա»-ն ակնհայտ առաջատարի դիրքում էր և հասցրեց 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Հայաստանի ազգային ընտրանու անդամ Հենրիխ Մխիթարյանը 22-րդ րոպեին խփեց մայրաքաղաքայինների 3-րդ գնդակը: Հայ կիսապաշտպան մասնակցեց «Ռոմա»-ի ամբողջ խաղին: Երկրորդ կեսում «Սասուոլո»-ին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Ի վերջո «Ռոմա»-ն հաղթեց 4:2 հաշվով: Այս տուրից հետո «գայլերը» մրցաշարային աղյուսակում 7-րդն են: «Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի Եվրոպայի լիգայի շրջանակներում՝ մրցելով «Իստանբուլ Բաշակզեհիր»-ի հետ: Այդ խաղը կկայանա սեպտեմբերի 19-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր