00:00:00

Ոստիկանության պարզաբանումը Արման Բաբաջանյանի գրառման վերաբերյալ

22:01, 15 սեպտեմբեր 2019

Արման Բաբաջանյան տվյալներով օգտատերը «ֆեյսբուքյան» էջում հրապարակում է կատարել հետևյալ վերտառությամբ. «Զինված մահափորձ կյոկուշին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի նկատմամբ»։ Օգտատերը ներկայացրել է դեպքի իրեն հայտնի մի շարք հանգամանքներ, նույնիսկ որոշել է տուժողի վնասվածքների ծանրության աստիճանը (ախտորոշումը շփոթելով դատաբժշկի եզրակացության հետ), կատարվածն էլ որակել' սպանության փորձ։ Բացի այդ իրավապահ մարմիններին, այդ թվում' ոստիկանությանը, մեղադրել է անգործության մեջ։ Պարզաբանենք, որ ահազանգը ստանալուն պես ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկել են օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ։ Դեպքի վերաբերյալ սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ծեծի ենթարկվածի մորից հաղորդում է ընդունվել, ըստ որի' որդու հետ վիճաբանողները երեքն են եղել, իսկ հարվածներ հասցրել է մեկը։ Ի դեպ, ոստիկանության տեղեկություններով' ենթադրյալ կասկածյալն ու ծեծված տղամարդը վաղեմի ծանոթներ են, նույնիսկ' մեկն աշակերտել է մյուսին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս ոստիկանության Մաշտոցի բաժին չի ստացվել։ Ի դեպ, ոստիկանության ծառայողները այցելել են հիվանդանոցում գտնվող տղամարդուն։ Վերջինս կատարվածի վերաբերյալ հաղորդում և բացատրություն չի տվել, նույնիսկ բանավոր որևէ տեղեկություն չի հայտնել։ Այսուամենայնիվ, ոստիկանությունը շարունակում է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ' դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու համար։ Օգտատերերին հորդորում եմ կատարվածը չտեղափոխել զգացմունքային վերլուծության հարթություն և կատարել իրավաբանության հետ աղերս չունեցող եզրահանգումներ, ինչն այս դեպքում, մեղմ ասած, տեղին չէ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր