00:00:00

ԵՊԲՀ բժիշկները Վարդենիսում էին

21:11, 15 սեպտեմբեր 2019

Նեղ մասնագիտացումներ ունեցող պրոֆեսորներ, բժիշկներ այցելեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բուժհաստատություն և անվճար խորհրդատվություն տրամադրեցին շուրջ 200 քաղաքացու: Հայաստանի մարզային բուժհաստատությունները նեղ մասնագիտացում ունեցող բժիշկներով ապահովելու խնդիրը պահպանվում է. որոշ մասնագետների դեպքում նրանց թիվը պահանջվածից 3 անգամ քիչ է: Հենց այդ պատճառով էլ ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը որոշել է բաց դռների օր անցկացնել, ընդ որում՝ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև այլ, անգամ սահմանամերձ համայնքերի ամբուլատորիաներում: Վարդենիսի հիվանդանոցում իրականացված խորհրդատվության արդյունքում, անհրաժեշտության դեպքում, հիվանդներն ուղեգիր են ստացել համալսարանական բժշկական կազմակերպություններ։ Նշենք, որ Վարդենիսում նման միջոցառում իրականացնելու առաջարկ ստացել ենք ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից։ - See more at: http://ysmu.am/hy/content/epbh_bzhishknery_vardenisum_ein/?fbclid=IwAR1zaGi9zUxwe__yq8OUo6g1XfCJeOWjber5i59-uuQXfiENAUWuLcD1yQA#sthash.AdVFWB79.xsHozxDG.dpuf

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր