00:00:00

ԱԱ-2019․ Արթուր Ալեքսանյանի երկրորդ հաղթանակը՝ 10։0

15:43, 15 սեպտեմբեր 2019 Սպորտ

Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշայինների ֆավորիտ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչում։ Երկրորդ գոտեմարտում օլիմպիական չեմպիոնը գոտեմարտեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կուոսմանենի հետ եւ առավելության հասավ ժամանակից շուտ 10։0 հաշվով։ Արթուր Ալեքսանյանը որակավորման փուլում մրցել էր Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկի հետ եւ պարտության մատնել 5։0 հաշվով։ Հիշեցնենք, որ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/16 եզրափակիչում գոտեմարտեց տաջիկ Մուբինժոն Ախմեդովի հետ եւ նույնպես հաղթեց ժամանակից շուտ 10։1 հաշվով։ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը որակավորման փուլում 1։4 հաշվով պարտվեց կուբացի Դանիել Գրեգորիչ Էչավարիային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր