00:00:00

Զարեհ Սինանյանը հանդիպել է «Էրմիտաժ» թանգարանի տնօրենի հետ

21:59, 14 սեպտեմբեր 2019

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում այցելել է «Էրմիտաժ» թանգարան և հանդիպել թանգարանի տնօրեն, մեծ հայասեր Միխայիլ Պիոտրովսկու հետ: Ինչպես տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Սինանյանը կարևորել է հայերի դերը Պետերբուրգում, նշել, որ Հայաստանի և Երևանի օրեր հաճախ են կազմակերպվում քաղաքում, հայ մշակույթը ներկայացվում է ամենաբարձր մակարդակով: Այնուհետև Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել թանգարանում: Աշխարհահռչակ թանգարանի 3 միլիոն նմուշը գերազանցող հավաքածուն համալրվել է նաև ուրարտական ժամանակաշրջանի ցուցանմուշներով: Էրմիտաժի հայկական մշակույթի մշտական սրահում ևս ներկայացված էին բացառիկ ցուցանմուշներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր